ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Անհնար է, որ արտաքին շահեր սպասարկողները միավորվեն ազգային ուժերի հետ

Անհնար է, որ արտաքին շահեր սպասարկողները միավորվեն ազգային ուժերի հետ
21.07.2025 | 17:31

Ընդդիմությունը չի միավորվելու երբեք։ Հանեք միավորման մասին այդ միամիտ մտքերը ձեր գլուխներից։

Ընդդիմությունը չի միավորվելու 3 պատճառով.

1. Ընդդիմադիր կուսակցություններից ամեն մեկն ունի իր ամբիցիաները և հոգեբանորեն պատրաստ չէ զոհել իր ԵՍ-ը հանուն ՄԵՆՔ-ի։ Նույնիսկ ամենափոքր՝ 5-հոգանոց կուսակցությունը վստահ է, որ հենց ինքն է միակ կարող ուժը իշխանություն լինելու, հետևաբար, եթե միավորվել, ապա միայն իր շուրջը և իր օրակարգով։

2. Ընդդիմադիր կուսակցությունների մեծագույն մասը չունի օրակարգ և ծրագիր՝ հայտարարելով, թե կգանք իշխանության, մի բան կանենք։ Եթե չկա ծրագիր և օրակարգ, չի կարող լինել նաև միավորում։

3. Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ստեղծվել է արտաքին որևէ երկրի շահերի սպասարկման համար, նույնկերպ, ինչպես Նիկոլի ՔՊ-ն։ Հետևաբար, բացառվում է, որ միավորվեն, ասենք, ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերը սպասարկող կուսակցությունները, առավել ևս, արտաքին շահերը սպասարկողները միավորվեն ազգային ուժերի հետ։ Հնարավոր բան չէ։

ՀԱՐՑ. Բա ի՞նչ է լինելու։

Լինելու է այն, որ ծրագիր և օրակարգ ունեցող 2-3 ազգային ուժերը ավելի ակտիվ կաշխատեն և հանրային ամբողջ վստահությունը իրենց շուրջը կհամախմբեն՝ ԱԺ -ում միավորվելով ու կոալիցիոն կառավարություն կազմելով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6073

Մեկնաբանություններ